ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի մի ուսանողուհի կտրել է իր երակները: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը` ավելացնելով, որ աղջիկը գնացել է համալսարանի սանհանգույց եւ առայժմ անհայտ պատճառներով կտրել երակները: Երբ ուսանողները հասկացել են, որ աղջիկը երկար ժամանակ է, ինչ չկա, խնդրել են կոտրել դուռը: Միայն այդ ժամանակ է պարզվել ինքնասպանության փորձի մասին, եւ ուսանողուհուն անմիջապես տեղափոխել են Համալսարանական հիվանդանոց: Թեեւ ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ից «Ժողովուրդ»-ին վստահեցրին, որ նման դեպք իրենց մոտ չի արձանագրվել, այնուամենայնիվ, Դումանյանը հայտնեց, որ դիմել են ոստիկանության կենտրոնական բաժին: Իսկ հիվանդանոցից տեղեկացանք, որ աղջկա վիճակն արդեն բավարար է:




Լրահոս