ՕԵԿ մեծամասնական առաջադրումները զարմանալի զուգահեռների տեղիք են տվել. այս կուսակցությունը հիմնականում թեկնածուներ առաջադրել է կա՛մ իր նախկին կուսակիցների դեմ, կա՛մ այն տարածքներում, որտեղ ԲՀԿ-ն համարվում է ֆավորիտ. օրինակ՝ 11 ընտրատարածքում Հեղինե Բիշարյանն առաջադրվել է նախկին ՕԵԿ-ական, այժմ ԲՀԿ-ից առաջադրված Գրիգորի Մարգարյանի դեմ, թիվ 26-ում՝ նախկին ՕԵԿ-ական, այժմ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի դեմ առաջադրվել է Տիգրան Ղալեչյանը, 41 ընտրատարածքում ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանը մրցելու է նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի հետ: 25-ում՝ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մրցելու է ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի ու ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի հետ, թիվ 12-ում՝ ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը մրցելու է ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի ու ՀԱԿ անդամ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ: Եւ այսպես շարունակ:
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԴԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ