Լոնդոնի «Չելսի»-ն 2014 թվականի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ստացել է 141 միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ:
Անգլիական ակումբը վաճառել է հետևյալ հինգ ֆուտբոլիստներին՝ բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսին (50 միլիոն, ՊՍԺ), իսպանացի կիսապաշտպան Խուան Մատային (37 միլիոն, «Մանչեսթեր Յունայթեդ»), բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին (28 միլիոն «Էվերտոն») եւ կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեին (18 միլիոն, «Վոլֆսբուրգ»), ինչպես նաեւ սենեգալցի հարձակվող Դեմբա Բային (8 միլիոն, «Բեշիքթաշ»)։
Իսկ անգլիական ակումբը համալրել են բրազիլացի պաշտպան Ֆելիպե Լուիսը, իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան, ինչպես նաեւ Տիբո Կուրտուան: