«Հարթակ» եւ «Բլոգբոքս» լրատվական կայքերի աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հարթակ» եւ «Բլոգբոքս» լրատվական կայքերի աշխատակիցներին արդեն 2 ամիս է` չեն վճարում հասանելիք աշխատավարձերը: Ըստ շրջանառվող լուրերի, կայքի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք ինչ-որ ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք լուծելու դեպքում անպայման կվճարեն աշխատավարձի պարտքը:

Տեղի ունեցածն ուշագրավ է այն առումով, որ ըստ հավաստի աղբյուրների՝ «Հարթակ» եւ «Բլոգբոքս» լրատվական կայքերը ֆինանսավորվում եւ «հսկվում» են ՕԵԿ-ի կողմից:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե ինչու չեն վճարում նշված կայքի աշխատակիցների աշխատավարձերը: Սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, թե իրենք որեւէ առնչություն չունեն նշված կայքերի հետ, իսկ իրենք իրենց աշխատակիցներին մշտապես վճարում են: «Ես չեմ կարծում, որ այս երկրում կա մի տեղ, որտեղ 2 ամիս աշխատավարձ չվճարեն ու աշխատողները շարունակում են աշխատել: Եթե, օրինակ, աշխատավարձ չեն ստանում, ինչի՞ համար են մնացել ու աշխատում, չգիտեմ՝ ովքեր են ու ինչի համար են նման բաներ ասում, բայց զարմանալի է, որ եթե մի մարդ մի տեղ աշխատավարձ չի աշխատում, ինչու է մնում ու աշխատում»,-նշեց ՕԵԿ մամուլի խոսնակը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս