Հաստատվել են Սլավյանսկում գնդակահարության դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսամետ անջատողականների առաջնորդ Իգոր Ստրելկովի խորհրդական Իգոր Դրուզը BBC-ին տված հարցազրույցում հաստատել է աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքում մարդկանց գնդակահարման դեպքերի մասին տեղեկությունները: Նա խոսել է «արտակարդ դրության պայմաններում ծանր հանցագործությունների համար գնդակահարությունների» մասին:

Աշխարհազորայինի խոսքով` իր մարտական ընկերները համոզված են ուկրաինական իշխանությունների հանդեպ հաղթանակում, որոնց նա «կիևյան ահաբեկիչներ» է անվանել:
Ինչպես հայտարարել է Դրուզը, անջատողականները մտադիր են կառուցել «սոցիալական պետություն», որը կպաշտպանի «քրիստոնեական արժեքները» և կպայքարի «հասարակական արատների» դեմ:

Ստրելկովի խորհրդականը չի կասկածում, որ «աշխարհազորի անդամների» մեծ մասը կողմ է ծանր հանցագործությունների համար մահապատժի կիրառմանը:




Լրահոս