ՊԵՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանի շահերին դեմ է Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը: Այդ հեռանկարը որակելով աննպատակահարմար, Զաքարյանն ասել է. «Ադրբեջանի պարագայում բարդությունները շատ ավելի մեծ կլինեն արտաքին քաղաքականության վարման առումով»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ընդամենը շաբաթներ առաջ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտաշես Գեղամյանը, Բաքվում հայտարարել է, թե ճիշտ կլինի Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, եւ որ այդ դեպքում հեշտ կլինի նաեւ ԼՂ խնդրի լուծումը: Ընդ որում, դժվար չէ կռահել, որ այս հայտարարությունը Գեղամյանն արել էր Սերժ Սարգսյանի անձնական «դաբրոն» ունենալով: Համենայնդեպս, հակառակը դժվար է պատկերացնել: Մինչդեռ հիմա պարզվում է, որ այս սկզբունքային հարցի շուրջ իշխանության ներսում տեսակետները փոխվել են 180 աստիճանով: Բացի այդ, ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ տեսակետների փոփոխությունը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանի արտահայտած «մտահոգության» շարունակությունն է: Բայց վերջնարդյունքում հասկանալի է, որ գործող իշխանության տեսակետները իրականում պայմանավորված են պահի տրամադրություններով կամ այսրոպեական մտահոգություններով, ինչը խոսում է ռազմավարական հարցերի շուրջ պետական դիրքորոշման բացակայության մասին:

 

 

 

 
Համաձայն նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունների՝ Սերժ Սարգսյանը վերջին տասը օրերի ընթացքում աշխատել է ուղղակի «գերլարված» ռեժիմով: Նա 10 օրվա մեջ 2 ցավակցական եւ 2 շնորհավորական ուղերձ է հղել, 4 անգամ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներ ստորագրել: Բացի այդ, հասցրել է Ֆրանսիայի տոնի առթիվ լինել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, հետո` «Գիրքը» ֆիլմի պրեմիերային, Արմավիրում՝ նետաձգության առաջնության բացման արարողությանը եւ վերջ: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրությունը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար ավելի լուրջ լիազորություններ է նախատեսում: Ավելին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը պետք է որ մտահոգեին Սերժ Սարգսյանին ու ստիպեին՝ գոնե մեկ օրով այցելել սահմանամերձ գոտի. ի վերջո, Սահմանադրության համաձայն՝ նա համարվում է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ առավոտյան՝ ժամը 10.00-ի սահմաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գնացել է Բաղրամյան 26: Նախնական տեղեկություններ շրջանառվեցին, որ Ռ. Հայրապետյանին Սերժ Սարգսյանը կանչել էր իր մոտ՝ պարզելու, թե ինչու էր քննադատել կառավարության անդամներին եւ հատկապես ո՞ր նախարարին նկատի ուներ, երբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե այսօր կան նախարարներ, որ խայտառակություն են երկրի համար: Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանից, ով ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի եւ չի կարող ասել, թե ինչի մասին է խոսքը: Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը Հայրապետյանի մտերիմներից պարզեց, որ նա Ս. Սարգսյանի մոտ էր գնացել որդու հարսանիքի հրավիրատոմսն անձամբ հանձնելու: Սակայն այդպես էլ հնարավոր չեղավ ճշտել՝ նրանք զրուցե՞լ են Ռ. Հայրապետյանի վերջին աղմկահարույց հարցազրույցի մասին, թե՞ ոչ:

 

 

 

 
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը վերջնականապես ազատվեց իր պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա փոխարեն ՔԿՀ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Երեկ օրվա ընթացքում ՔԿՀ-ում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Հայկ Հարությունյանը նոր պաշտոն կստանա առաջիկայում: Չի բացառվում, որ նա կնշանակվի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Թեեւ այդ պաշտոնի համար երեկ շրջանառվում էր նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի անունը: Նրան էլ գործարար Բարսեղ Բեգլարյանն է փորձում նշանակել տալ ԱԱԽՔ պաշտոնում, քանի որ քննչական կոմիտեի վերջնական ձեւավորումից հետո Համբարձումյանը գործազուրկ կդառնա: Հավելենք, որ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունն անուղղակիորեն հաստատեց պտտվող լուրերն այն մասին, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հերթով ազատվում է իրեն «չենթարկվողներից»:




Լրահոս