ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞ՆՉ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Ըստ 168.am-ի` վերջերս նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին ասել է, թե Սերժ Սարգսյանի դուրը չի եկել այն փաստը, որ երգչուհի պատգամավորն ԱԺ հունիսի 21-ի արտահերթ նիստում չի մասնակցել կուտակային կենսաթոշակային օրենքների նախագծերի քվեարկությանը, եւ ՀՀԿ-ին մեծ դժվարություններով, նույնիսկ կեղծիքներով է հաջողվել անցկացնել նախագիծը նվազագույն քվորումով` 66 ձայնով: «Կամ մանդատդ, կամ սկզբունքներդ ու համոզմունքներդ»,- ասել է Վիգեն Սարգսյանը` մինչեւ աշուն պատգամավորին ժամանակ տալով, որ կողմնորոշվի: Շուշան Պետրոսյանը չի ցանկանում այս հարցով որեւէ մեկնաբանություն տալ: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ Շուշան Պետրոսյանն իր արարքների հետ կապված խնդիրներ է ունեցել նաեւ նախկինում: 2012թ., երբ նոր էր ընտրվել պատգամավոր, ԱԺ հայտարարությունների ժամին նա քննադատել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` կոչ անելով քաղաքը բարեկարգելիս լսել մասնագետների կարծիքները եւ չտեղադրել մեծերի գիպսե արձանները, որոնք շատ արագ փչանում են: Դրանից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցությունում Շուշանին նախատել էին, թե չի կարելի ՀՀԿ-ական լինելով քննադատել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ իրենք մի թիմի անդամ են եւ որ դա խաղի կանոնների խախտում է: Այլ կերպ ասած, ՀՀԿ-ում ուղղակի արգելված է ազատ մտածել, խոսել, արտահայտվել:

 

 

 

«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ»-ԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ

Դեռեւս 2013թ. Տավուշի մարզի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը եւ մի քանի դիտավանցիներ դատի էին տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Պատճառն այն էր, որ «ՀիմնաՏավուշ»-ը հնձի շրջանում պետք է իրենց ապահովեր տեխնիկայով, ինչը չի արել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել եւ ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: Բացի այդ, պարզվում է, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամն այս տարվա հուլիսի 15-ին Հայաստան է ներմուծել 2658կգ ապրանք, որն այդպես էլ սահմանված ժամանակում չի հայտարարագրել եւ տնօրեն Հրաչ Թումանյանը պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է 50.000 դրամով:

 

 

 

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ

ՀՀ կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ժամկետը մինչեւ 2017 թվականի օգոստոսի 25-ը երկարաձգելու հարցը: Սա հետաքրքիր է այնքանով, որ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան առնչվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Այլ կերպ ասած, կառավարության կողմից արտոնություններ տրվում են հենց այն ընկերություններին, որոնք առնչություն ունեն իշխանությունների հետ:




Լրահոս