Կոլումբիայի ազգային հավաքականի և ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակովղ Ռադամել Ֆալկաոն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:
Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ` մադրիդյան ակումբը 28-ամյա հարձակվողի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Հավանական տրանսֆերի միակ խոչընդոտը կարող է լինել ֆուտբոլիստի վնասվածքը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարին Ֆալկաոն ստացել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածք, որի պատճառով մինչ այժմ խաղադաշտ դուրս չի եկել: