ՉԻ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը, ով հրաժարական էր տվել կենսաթոշակների ոլորտում բացահայտված յուրացումների արդյունքում, ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում: Իսկ չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը քննվում է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Վազգեն Խաչիկյանն արդեն հարցաքննվել է այդ գործով, սակայն ամիսներ առաջ: Այժմ գործով նախաքննություն է ընթանում, իսկ թե մինչեւ երբ կտեւի այն, հայտնի չէ: Նկատենք, որ Խաչիկյանն այդ գործով այդպես էլ մեղադրյալի կարգավիճակ չի ստացել:




Լրահոս