Օրեր առաջ, երբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, վերջինս ասաց, որ մարտի 23-ի համերգին է պատրաստվում եւ միայն դրանից հետո մեզ հետ կզրուցի: Արդեն երկու օր է` զանգահարում ենք երգչուհուն` նրա հետ զրուցելու համար, սակայն վերջինս համառորեն հրաժարվում է խոսել: Երեկ կրկին փորձեցինք զրուցել Հանրապետական կուսակցության անդամ Շուշան Պետրոսյանի հետ: -Ձեզ մի քանի հարցեր կարելի՞ է տալ: -Ի՞նչ հարցեր են, քաղաքականությա՞ն: -Դուք արդեն մտել եք քաղաքականություն, բնականաբար քաղաքական հարցեր են լինելու: -Հա՞, չէ՛, հիմա չեմ ուզում պատասխանել: -Իսկ ի՞նչն է պատճառը: -Չեմ ուզում, իմ ցանկությունը, դա իմ ցանկությունն է: -Բայց խոստացաք համերգից հետո զրուցել մեզ հետ: -Հասկացա, համերգից հետո կխոսենք` մի քիչ ուշ: -Համերգն արդեն կայացել է: -Եղավ հասկացա, ցտեսություն: