ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի քանի անգամ տարբեր տեղերում կարդացել եմ «Անտառների պետական մոնիթորինգ» արտահայտությունը, եւ չնայած նրան, որ հասկանում եմ «մոնիթորինգ» բառի նշանակությունը, ինձ հետաքրքիր է` ինչ նպատակ ունի անտառների պետական մոնիթորինգը:

Աննա Պետրոսյան, 17 տարեկան, ուսանողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Անտառների պետական մոնիթորինգն անտառների եւ անտառային հողերի վիճակի կանխատեսման համար իրականացվող դիտարկումների, հետազոտությունների եւ գնահատման գործընթաց է, որի նպատակն է բացահայտել անտառների եւ անտառային հողերի վրա անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառօգտագործման բնագավառում մարդածին եւ բնական տարբեր տեսակի ներգործությունների եւ դրանց հետեւանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման եւ բացասական այլ գործողությունների կանխարգելումը, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովումը` բնակչությանն իրազեկելու միջոցով:

Անտառների պետական մոնիթորինգի կենտրոն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառերը հաշվելով` դրանք փրկել, իհարկե, չի հաջողվի: Մոնիթորինգ արվի, թե ոչ` իրողությունն այն է, որ անտառապատ տարածքներն անխնա կերպով ոչնչացվում են, եւ այս առումով ընթացիկ տարին բացառություն չէր:




Լրահոս