Այսօր, մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես armlur.am–ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.40–ի սահմաններում, Վարդենիսի կայազորային հոսպիտալից Ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 00.20–ի սահմաններում Վարդենիս–Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին իրար են բախվել 32-ամյա Արսեն Բալասանյանի վարած Մոսկվիչ–412 կիսաբեռնատար մակնիշի 06 ՕԼ 862 համարանիշի և 28-ամյա Վարդան Աբգարյանի վարած ՎԱԶ–2106 մակնիշի 67 ՕՍ 480 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ՎԱԶ–2106–ի վարորդ Վ. Աբգարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ Գյումրիի բնակիչ 32-ամյա Վարդան Թադևոսյանը, Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ 25-ամյա Կորյուն Հակոբյանը և Մոսկվիչ–412–ի վարորդ Ա. Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ։ Վթարի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ մահացածն ու բոլոր վիրավորները ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ են։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քննիչ Գարիկ Երանոսյանի գլխավորությամբ։ Քանի որ վթարի ենթարկված բոլոր անձինք ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ են, դեպքի վայր հրավիրվեցին ՀՀ ՊՆ ՌՈ քննչական 5-րդ կայազորային բաժինը։ Նշված բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գեղարքունիքի մարզում վթարի են ենթարկվել պայմանագրային զինծառայողներ. Կա 1 զոհ եվ 3 վիրավոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ