Ս. Օհանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը եւ ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ եւ քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարեւորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը:

Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:




Լրահոս