Բրազիլիայի հավաքականի և «Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Ժոաո Ալվես դե Ասիս Սիլվան (Ժո) գտնվում է Մոսկվայի «Սպարտակի» հետաքրքրությունների առանցքում:
Բրազիլական ակումբը մտադիր է բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից, ով էլ այժմ դիտարկում է Ռուսաստանի առաջնություն վերադառնալու տարբերակը:
Նշենք, որ Ժոն ժամանակին հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, «Մանչեսթեր Սիթիում», «Էվերթոնում», «Ինտերնասոնալում», իսկ 2012 թվականից էլ պաշտպանում է «Մինեյրոյի» գույները: