Տյումենի Ռոշչինո օդանավակայանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա վթարվել է ATR-72 մակնիշի` Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը:ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 32-ը, կենդանի է մնացել եւս 11 մարդ, որոնց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այլ տուժածների ճակատագիրը դեռ անհայտ է: Զոհերի թվում կան երեխաներ: Օպերատիվ շտաբում հաղորդել են, որ օդանավի ինքնագրիչ “սև արկղերը” արդեն հայտնաբերվել են:
Տյումենում ինքնաթիռ է վթարվել. 32 զոհ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ