Արտերկրում գտնվող հայաստանցիները պետք է քվեարկեն բացառապես Հայաստանում. ԿԸՀ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքով Հայաստանում հաշվառված, բայց օտար երկրում ապրող հայերը, բացառությամբ դիվանագիտական ու հյուպատոսական կառույցների աշխատակիցների, ընտրություններին քվեարկությանը չեն կարող մասնակցել: “Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տվել քվեարկությանը մասնակցել արտերկրում հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատողներին և նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներին”,-ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Բացի թվարկածից, ընտրություններին էլեկտրոնային քվեարկությանը կարող էին մասնակցել նաեւ արտերկրում գործող հայաստանյան կազմակերպությունների աշխատակիցները, սակայն այդպիսիք, ըստ Մուկուչյանի, չկան:Ընդհանուր առմամբ, արտերկրում գտնվող եւ էլեկտրոնային քվեարկությանը մասնակցողները 239-ն են լինելու:




Լրահոս