Եվրատեսիլի կայքում Շուշին ներկայացվել է Ադրբեջանի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Եվրատեսիլ” երգի միջազգայի մրցույթի eurovision.tv պաշտոնական կայքում ապատեղեկատվությունն է տարածվել Ադրբեջանի մասին:Ադրբեջանի մասին պատմող հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս տարածքում գտնվող Շուշին եւ Տիգրանակերտը` Shusha եւ Aghdam անվանումներով, ներկայացված են Ադրբեջանի շրջանների ցանկում:Հոդվածում խոսվում է Ադրբեջանի “դարավոր պատմության”. պատմական արժեքներից` կարպետի, իսկ երաժշտական ավանդույթներից` մուղամի մասին: Անդրադարձ է արվում նաեւ ադրբեջանական “յուրօրինակ” խոհանոցին:”Ադրբեջանն իսկական գանձ է հնագետների համար”,- ասված է մրցույթի պաշտոնական կայքէջում:




Լրահոս