Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով 41 տեղի համար առաջադրվել եւ այսօր արդեն պաշտոնապես գրանցվել են 155 թեկնածուներ: Առաջադրումներից հետո ավելի քան 25 պատգամավորության թեկնածուներ մինչ գրանցման պահը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Այս թիվը վերջնական չէ, քանի որ թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել եւ հրաժարվել ընտրապայքարից: Այդ քայլին, ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, թեկնածուները կարող են դիմել մինչեւ ապրիլի 26-ը ժամը 18:00-ն՝ ներկայացնելով ինքնաբացարկի մասին դիմում: Նույն ժամանակացույցով, մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր մինչև ապրիլի 6-ը կարող են ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:Արդեն տեղեկացրել էինք, որ համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 8 կուսակցություն և մեկ դաշինք:
41 տեղի համար առայժմ կպայքարի 155 թեկնածու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ