ԼՂ հակամարտության լուծման ձգձգումը խաղաղության չի հանգեցնի. Շտեֆան Ֆյուլե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Անդրադառնալով Եվրամիության դերին` խնդրի կարգավորման հարցում, նա նշել է, որ ԵՄ-ն իրոք մտահոգված է ԼՂ հակամարտության լուծման համար, որը շատերը “սառեցված” են համարում: “Գործող ստատուս-քվոն անընդունելի է: Անցյալ տարի Հարավային Կովկասում դեսպան Ֆիլիպ Լեֆորտը նշանակված էր հակամարտության կարգավորմանն աջակցելու նպատակով: ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ընդունելի ձևաչափն է` խնդրի հանգուցալուծման հարցում: Մինսկի խումբը ջանքեր է գործադրել խնդրի լուծման համար և կարևոր դերակատարում ունեցել, որպեսզի իրավիճակը չսրվի: Եկել է ժամանակը, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդրի խաղաղ լուծմանը նպաստող քայլեր կատարեն: Երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ բարդ իրավիճակ է, ինչի լուծման համար պետք է փոխզիջումների գնան: Խաղաղությունը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը: Կարգավորման ձգձգումը խաղաղության չի հանգեցնի”, – ասել է Ֆյուլեն:Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում կողմերի միջև վստահության ավելացման համար, և կողմերի միջև վստահության ավելացմանը: ԵՄ հանձնակատարը նշել է, որ երկու կողմերը պետք է թուլացնեն լարվածությունը շփման գծում և զերծ մնան սադրիչ ելույթներից:




Լրահոս