Pepsi-ն սահմանափակ թվով նոր ըմպելիք կթողարկի, որը նվիրված կլինի Մայքլ Ջեքսոնին եւ նրա հիթային Bad ալբոմի 25-ամյակին: Ներկայումս բրենդը զբաղվում է Pepsi-ի շշի դիզայնի մշակմամբ, համագործակցելով լեգենդար երգչի ժառանգորդների հետ:Ենթադրվում է, որ շշի վրա կլինի Մայքլ Ջեքսոնի պատկերը, կապույտ ֆոնին պարելիս: Արտադրանքը սահմանափակ թվով է լինելու եւ վաճառքի կհանվի երգչի հիշատակի օրը: Pepsi ընկերությունն իր այս քայլով պատվում է երգչի հիշատակը: Pepsi-ն հովանավորել է Մայքլ Ջեքսոնի համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակներում 16 ամիս շարունակ երգիչը համերգներ է ունեցել15 երկրներում:
Pepsi-ն Մայքլ Ջեքսոնի պատկերով նոր ըմպելիք կթողարկի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ