ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոալիցիայի անդամ կուսակցությունները շարունակում են ընտրակաշառք բաժանել ոչ թե փողի, այլ բարեգործությունների տեսքով: Արարատի մարզից «Ժողովուրդ»-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՕԵԿ-ն ակտիվորեն մուրաբաներ է բաժանում քաղաքացիներին: Իսկ ԲՀԿ-ն զբաղված է սելիտրա եւ պղնձարջասպ բաժանելով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ «Ծառուկյան» հիմնադրամը պարարտանյութ է բաժանում, սակայն, ըստ նրա, դա ընտրակաշառք չէ: Դեռ նախորդ տարի Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ խաղողագործները բարձրացրել են պարարտանյութի եւ դեղանյութի խնդիր: «Արդեն ներկրվել է, ու պարարտանյութը կբաժանվի: Եթե տեսնեք, որ նախընտրական շրջանում է դա բաժանվում, կարող եք նախընտրական համարել»,-ասաց Գալստյանը՝ հավելելով, որ ճիշտ չէ մարտ ամսին գյուղացուն թողնել անօգնական եւ ընտրությունների պատճառով հետաձգել նման ծրագրերը:




Լրահոս