ԲԱ ԹԱԹՈ՞ՒԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախկին նախարար Թաթուլ Հակոբյանը, ով այժմ առաջադրվել է թիվ 37 ընտրատարածքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ընտրվելու իրավունք չունի: Բանն այն է, որ նա վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել ՀՀ-ում. ԱՆ փոխնախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո Հակոբյանն առ այսօր աշխատում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունում որպես փորձագետ եւ մոտ 1,5 տարի բնակվում է Դանիայում: Երեկ անձամբ Հակոբյանից հնարավոր չեղավ որեւէ տեղեկություն ստանալ. նրա մերձավոր շրջապատից տեղեկացրին, որ նա ՀՀ-ում չէ: Թաթուլ Հակոբյանի հետ կապված պատմությունն ուշագրավ է այն առումով, որ երեկ թիվ 10 ԸԸՀ-ն պատգամավորի թեկնածու չի գրանցել Խաչատուր Սուքիասյանին՝ վերջին հինգ տարում մի քանի ամիս արտերկրում բնակվելու, այդպես՝ ՀՀ մշտական բնակության ցենզին չհամապատասխանելու համար:




Լրահոս