ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կամավորների 2-րդ խումբն է մեկնում հայ-ադրբեջանական սահման:
«Հաշված ժամեր հետո Քաշաթաղի շրջանից կամավորների 2-րդ խումբը կմեկնի հայ – ադրբեջանական սահման՝ զորակցելու մեր դիրքապահներին: Ինչպես նախորդ խմբում, այս խմբում նույնպես, կան հարուստ մարտական կենսագրություն ունեցող ազատամարտիկ-վետերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման կմեկնեն նաև քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը… »,-հայտնում է Ռ. Մաթևոսյանը: