Հրապարակվել են 246 փաստաթղթեր, որոնցով ապացուցվում է, որ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը ներգրավված է եղել հանրային ունեցվածքի յուրացման, գողության եւ կոռուպցիայի մեջ, երբ աշխատել է Սանկտ-Պետերբուրգի Արտաքին քաղաքական կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Փաստաթղթերը հայտնաբերվել են հանգուցյալ լրագրող Մարիա Սալյեի արխիվում: Ըստ այդմ` 1992-ին Սանկտ-Պետերբուրգում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է Արտաքին քաղաքական կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Պուտինի գործունեության ուսումնասիրմամբ: Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Պուտինն օգտվել է ծառայողական դիրքից, իր տեղակալի` Ալեքսանդր Ակինինի հետ երկրից դուրս է բերել նավթային արտադրանքներ եւ մետաղներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է տասնյակ միլիոնավոր դոլարները: Այս մասին հաղորդում է 24SMI.ORG-ը:
ՊՈՒՏԻՆՆ ԷԼ Է ԹԱԼԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ