ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

102 հաշմանդամներ նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` բողոքելով  ՀՀ բարձրագույն կրթական համակարգում իրենց նկատմամբ դրսեւորվող խտրականությունից: «Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամ անձիք անվճար ուսուցման համակարգ ընդունվելու համար պետք է բժշկաuոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության կողմից եզրակացություն ներկայացնեն այն մասին, որ տվյալ մասնագիտությունը հակացուցված չէ անձին: Այսինքն` հաշմանդամություն ունեցող դիմորդը նախ պետք է թույլտվություն ստանա իր ուզած մասնագիտությամբ սովորելու համար, այլապես նրա դիմում-հայտը չի ընդունվի: Այս պահանջը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը հակասում է Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաեւ մի շարք այլ միջազգային եւ տեղական իրավական փաստաթղթերի»,-ասված է նամակում:




Լրահոս