ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե անհրաժեշտ լինի, այս տարի էլ կօրհնենք: Եթե պետք լինի, ձեզ էլ կօրհնենք»:

Սերգո Կարապետյան 1in.am

Այսպիսով` գյուղնախարարը որոշել է կտրել հոգեւորականների հացը: Փոխանակ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստվի, աջ ու ձախ ում պատահի` օրհնում է: Հետաքրքիր է, թե ինչու նրան իր սիրելի «Օրինաց երկիր» կուսակցությունը չի ներկայացնում կաթողիկոսարան, գուցե այնտեղ գյուղնախարարն ավելի մեծ հաջողություններ արձանագրի, քան իր ղեկավարած կառույցում: Բայց ո՞վ գիտե, միգուցե Սերգո Կարապետյանին ՕԵԿ-ը պահում է, որպեսզի օրհնի նաեւ ընտրությունների՞ ընթացքում: Չէ՞ որ ՕԵԿ-ի` 5 տոկոս ձայն հավաքելու հնարավորությունը, մեղմ ասած, փոքր է: Որ աղոթի, կարող է եւ ստացվի (՞):




Լրահոս