Ռուսաստանին սաստելու համար ԵՄ-ն կդիմի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը պատրաստվում է դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ պահանջելով վերացնել Ռուսաստանի արգելանքը իր երկիր սննդամթերքի ներկրման վերաբերյալ: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:

«Քաղաքական դրդապատճառներ ունեցող լայնածավալ առևտրային արգելքը հանդիսանում է ԱՀԿ-ի նորմերի ուղղակի խախտում, որոնք պարտավորվել է պահպանել Ռուսաստանը», – համարում է դիվանագետը:

«Այդ միջոցները մանրազնին կուսումնասիրվեն, այնուհետև համապատասխան հայցեր կներկայացվեն ԱՀԿ», – նշել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ այս հարցով մոտ ժամանակներս կարող է ԵՄ խորհրդի նիստ գումարվել:




Լրահոս