ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Հալաբյան փողոցում գտնվող «Սպիտակ շենքի» մոտ

Երեկ` ժամը 14:10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության 1-02 ծառայություն եւ հայտնել, որ Հալաբյան փողոցի թիվ 20 շենքում ռումբ է տեղադրված. նշված հատվածն առավել հայտնի է որպես Ֆիզիկայի ինստիտուտի տարածք: Մոտ երկու ժամ ոստիկաններն ու փրկարարները ստուգել են այդ տարածքը, ռումբի որոնողական աշխատանքներ են իրականացրել, բայց այդպես էլ ռումբ չի հայտնաբերվել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




Լրահոս