Սերգեյ Լավրովն այսօր ժամանում է Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս Բաքու է ժամանելու Երևանից, ուր քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդիրը: Բաքվում Լավրովը հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Միլլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օկտայ Ասադովի հետ:Այդ հանդիպումներում Լավրովի հիմնական քննարկման առարկան է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Բացի այդ, կողմերը քննարկելու են Կասպիցի իրավական կարգավիճակի հարցը: 




Լրահոս