Հայաստանում վտանգված թռչունների տեսակները շատացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Կարմիր Գրքում գրանցված թռչունների քանակը բավական ընդլայնվել է՝ հասնելով 110 տեսակի, այս մասին թռչունների պաշտպանության օրվան նվիրված ասուլիսին այսօր ահազանգեց Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Ըստ Սիլվա Ադամյանի՝ եթե նախկինում տվյալ տեսակների թռչունը կայուն վիճակում բնադրվում էին, այսօր նրանց Հայստանում տեսնել դժվար է: Նշենք, որ թռչունների պաշտպանության միջազգային օրը ապրիլի 1-ին է: Էկոլոգիական դաշինքի համակարգողը թվարկեց վտանգված թռչուններից մի քանիսի անունները՝ գիշատիչ սափսան, ջրաճահճային մի քանի տեսակ, վարդագույն ֆլամինգո, սպիատակագլուխ անգղ, սև անգղ և այլն:
Սիլվա Ադամյանը նկատեց, որ բացի միջավայրի փոփոխությունից՝ թռչունների որոշ տեսակներ դուրս են բերվում Հայաստանից: Օրինակ՝ սափսանի տեսակը դուրս է բերվել հարևան Իրան 50. 000 ԱՄՆ դոլարով:”Դրսում լուրջ շուկա է բացվել թռչունների դուրս բերման: Զարմանալի է, թե ինչպես է ստացվում, որ այդ թռչուններն անցկացվում են մաքսային կետերով”,- հարցրեց նա: Սիլվա Ադամյանը այս ամենին զուգահեռ լավ նորություն նույնպես ուներ: Նրա խոսքով՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված թռչնատեսակները այստեղ ավելացել են: 




Լրահոս