Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի համար անհասկանալի է, թե ինչու է մարդկանց զարմացնում դարպասապահների ռոտացիան: Վերջին մի քանի խաղում ռուսական ակումբի դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
«Ռոման Բերեզովսկին նույնպես հիմնական կազմի ֆուտբոլիստ է։ Պետք է արժանին մատուցել նրան, քանի որ բաց թողած գնդակից հետո դարպասապահը չկորցրեց զգոնությունը, վստահ խաղաց՝ երկրորդ խաղակեսում փրկելով թիմին։ Նա լավ կատարեց իր աշխատանքը»,- նշել է Չերչեսովը: