Հինգշաբթի երեկոյան Սպիտակ տան հսկվող տարածք է ներխուժել մի փոքրիկ. տեղեկացնում է The Washington Post-ը:
Հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը մոտ 20:00-ին գաղտնի ծառայության ազդանշանային համակարգը հաղորդագրություն է ստացել պահպանվող տարածք ներխուժման մասին:
Դեպքի վայր ժամանած անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մանկիկին, որը սողալով շարժվում էր Սպիտակ տան ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, երեխան տարածք է «թափանցել» ցանկապատի ճաղերի միջով:
Գատնի ծառայության աշխատակիցները վերադարձրել են երեխային իր ծնողներին: Ո՛չ երեխային, ո՛չ էլ նրա ծնողներին չեն հարցաքննել: Անվտանգության աշխատակից Էդվին Դոնովանի խոսքով՝ երեխային հարցաքննելու համար անհրաժեշտ է սպասել, մինչև նա խոսել սովորի: