Ապրիլի 5-ին 8 աղջիկների պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դատավարությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 5-ին կշարունակվի 8 տարբեր աղջիկների պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դատավարությունը: Հանցախմբի, ըստ երևույթին, ղեկավար համարվողին` բանգլադեշցի Աղունիկ Այվազյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական շահագործման ենթարկելու ու պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ և վերջինիս միջոցով նաև Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով և ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության մեջ` տևական ժամանակ դնելով և պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները: Թրաֆիքինգի վերաբերյալ հերթական գործը Կենտրոնի դատարան ստացվել է 2011 թվականի հունիսին, իսկ գործն այժմ քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: 




Լրահոս