60 մ բարձրությունից մեքենայով վայր ընկնելուց հետո ոզջ է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորվեգիայում բեռնատարի վարորդը հրաշքով ողջ է մնացել` 60 մ բարձրությունից մեքենայով վայր ընկնելուց հետո: Մի բեռնատար քարշակել է մյուսին ձյունապատ եւ սառցակալած լեռնային մայրուղով: Երկրորդ մեքենան, որն ունեցել է ամառային անվադողեր, սկսել է սահել ճանապարհին եւ իր հետեւից քաշել առաջին բեռնատարը: Քարշակող մեքենայի վարորդը տեսել է, որ երկու բեռնատարներն էլ սահում են դեպի անդունդի եզրը, եւ հասցրել է ցած թռչել վերջին պահին: Նրա գործընկերոջ բախտը չի բերել. նա մեքենաների հետ գահավիժել է 60 մ բարձրությամբ անդունդից: Երկու բեռնատարներն էլ մի քանի անգամ շրջվել են, մինչեւ անդունդի հատակ հասնելը:
Բեռնատարի վարորդին հրաշքով հաջողվել է ողջ մնալ ընկնելուց հետո, նա մի քանի կոտրվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել: Տուժածի վիճակը գնահատվում է կայուն:




Լրահոս