Մեսութ Օզիլն անհամբերությամբ սպասում է «Բեշիկթաշ»-ի հետ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 4-րդ փուլի վիճակահանության արդյունքները։

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արսենալը» մրցելու է թուրքական «Բեշիկթաշի» հետ։ Նրանց առաջին խաղը կկայանա օգոստոսի 19-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 27-ին։

«Ահա այսպիսի վիճակահանություն։ Անհամբերությամբ սպասում եմ «Բեշիկթաշի» հետ խաղին», – համացանցի իր էջում գրել է Օզիլը:

 




Լրահոս