Կանայք միշտ գերիշխող դեր են ունեցել քրիստոնեության մեջ: Նման կարծիք է հայտնել պատմաբան Բեթթանի Հագսը, որը պատրաստվում է կրոնական սուր հարցեր առաջ քաշել BBC հեռուստաալիքով նախապատրաստվող հեռուստածրագրի շրջանակում: Քննարկվելու է այն կարծրատիպը, թե կանայք չեն կարող քահանաներ լինել: Հագսի կարծիքով` եկեղեցին հենց կանանց տեղն է: Նա պատրաստվում է քննարկումը տեղափոխել կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների հարթություն: Հագսը պնդում է, որ տղամարդիկ հաճախ են խորհրդի կամ լավ գաղափարի ակնկալիքով դիմում կանանց: Հաղորդման ընթացքում խոսվելու է նաև այն մասին, թե ինչպես է կինը կապվել Աստծու հետ` Քրիստոնեության պատմության սկզբից ի վեր: Հաղորդավար-պատմաբանի դիտարկմամբ` քրիստոնեության առաջին 200 տարիների ընթացքում, Հռոմում եկեղեցիների կեսը կանայք են կառուցել: Նա կանանց համարում է քրիստոնեության “կյանքի արյուն”: Հաղորդման ընթացքում երիտասարդ կրոնական տեսաբանը կմանրամասնի իր այն տեսակետը, թե հնարավոր է` Հիսուսը աղջիկ է կամ երկսեռ: Փաստը, որ Հիսուսը երեխաներ չունի, նրա սեռի վերբերյալ կասկածներ է հարուցում:
պատմաբանը Հիսուսի սեռի վերաբերյալ կասկածներ է հայտնել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ