ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ: Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: