Այսօր երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1963թ. օգոստոսի 9-ին՝ Նյու Ջերսիում, մահացել՝ 2012թ. փետրվարի 11-ին Կալիֆորնիայում: Երգչուհին ստեղծագործել է փոփ, սոուլ ժանրերում:

Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քևին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես սիրելու եմ քեզ միշտ») երգը համաշխարհային հիթ է դարձել:

2009-ին երգչուհին թողարկեց «I Look To You» («Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի և այլ երկրների հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր։ Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Երգչուհին արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում` 6 Grammy, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards։

Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից։ Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր։

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին թմրադեղերի չարաշահումից:




Լրահոս