ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես նախկին քաղաքացիական ծառայող եմ եւ հնում ներկայացնում էի գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Աշխատանքից ազատվելուց հետո քանի՞ տարի պետք է ներկայացնեմ այդ հայտարարագիրը: Չներկայացնելու դեպքում ի՞նչ տույժեր կան:

Արմեն Ասատրյան, 35 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրել է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այսինքն` ներկայացնելու կարիք չկա, եթե Դուք ներառված չեք այն 600 պաշտոնյաների ցանկում, որոնք պարտավոր են ներկայացնել հայտարարագիր: Այդ 600 պաշտոնյաների ցանկը կա Ազգային Ժողովին առընթեր Էթիկայի հանձնաժողովում:

 ՀՀ Պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ հաճելի է, երբ քաղաքացին պարտաճանաչ է ու հետեւողական եւ ձգտում է աշխատանքային կարգավիճակի փոփոխությունից հետո իր հետագա անելիքը ճշտել: Իսկ գույքի եւ հայտարարագրերի ներկայացման գործընթացը, ցավոք, վեր է ածվել զավեշտի, թեեւ խնդիրը տարիների հնություն ունի: Ամեն անգամ գործադիրի ղեկավարները պնդում ու հավաստիացնում են, թե մեր չինովնիկները (թեկուզ նշված 600 պաշտոնյաները), պահանջվող կարգի համաձայն, ճշգրտորեն ու մանրակրկիտ կերպով հայտարարագրեր պետք է ներկայացնեն, բայց  օրենքի պահանջը կա՛մ անտեսվում է, կա՛մ լավագույն դեպքում հանրությանը հայտնի մեծահարուստներն այնպիսի հայտարարագրեր են ներկայացնում, որ դրանք ավելի շատ նպաստ ու օգնություն ստանալու դիմումների են նմանվում:




Լրահոս