Երեկ թերթի թղթակիցը տեսել է, թե ինչպես են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԵԿՄ գրասենյակի ետնամասից դուրս եկել և քայլել դեպի գրասենյակի գլխավոր մուտքը: Տեսնելով թերթի լուսանկարող թղթակցին` Զաքարյանը բոլորից ետ է մնացել ու փակել դեմքը, իսկ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները մոտեցել են թղթակցին և պահանջել ջնջել լուսանկարները: “”Գաղտնի հանդիպմա՞ն էիք մասնակցում, որ չեք ուզում ձեզ նկարեն»,- հարցրել է թերթի թղթակիցը, ինչին ի պատասխան` Զաքարյանը փորձել է կատակել, թե չի ցանկանում, որ իրեն լուսանկարեն, քանի որ “”նկարները հետո չեն տալիս””: Քիչ անց ԵԿՄ մուտքի մոտ Զաքարյանին է մոտեցել Արա Կետիկյանը, ինչ-որ ցուցակ տվել` ասելով. “”Ձեր ուզած ցուցակն է””: Զաքարյանը նստել է մեքենան ու հեռացել` չպատասխանելով հարցին, թե իրեն ինչ ցուցակ է տվել Կետիկյանը: Ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանն ու Իշխան Զաքարյանը ԵԿՄ ետնաբակում ինչ-որ կարևոր խոսակցություն են ունեցել, և այդ խոսակցությունը շենքի ներսում չեն արել ենթադրելով, որ տարածքը գաղտնալսվում է: Իսկ թե ինչ անուններ են եղել ցուցակում, կարելի է կռահել: Խոսակցություններ կան, թե այն բանից հետո, երբ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն է արել, ԵԿՄ-ում քանդման պրոցեսներ են սկսվել, և կազմակերպությունը պահպանելու համար, ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է հարազատ Հանրապետական կուսակցության վարչական լծակների կիրառումը: Թերթը տպել է նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ավտոմեքենան, որի վրա ԱՊՊԱ կտրոն փակցված չէ: “”Չհասկացանք, Իշխան, դու կարող ա՞ “”Հայկական ժամանակ”” չես կարդում: Կարող ա՞ ՍԴ նախագահից լավ տղա ես, չգիտեի՞ր, որ մի օր քեզ բռնելու ենք, ու կպցնելու ես: Չե՞ս կպցնելու: Լավ, տեսնենք: Եթե չկպցնես, ուրեմն` Գասպարյան Վովայից լավ տղա ես””,- եզրափակել է թերթը:
Հայկական ժամանակ. Գաղտնի հանդիպում գեներալ Մանվելի եվ Իշխան Զաքարյանի միջեվ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ