Այն, որ իշխանությունները, և հատկապես ՀՀԿ-ն ընտրություններից առաջ արդեն իսկ սկսել է դրանք կեղծելու փորձերը, գաղտնիք չէ: ՉԻ-ն արդեն հրապարակել է ՀՀԿ-ի Արաբկիր համայնքում գտնվող նախընտրական շտաբի աշխատակցի հետ հեռախոսազրույցը, որտեղ վերջինս խոստովանել է, որ իրենք գումարով քարոզիչներ են վարձում, ովքեր պետք է ընտրությունների օրը մարդկանց տանեն քվեարկության` ՀՀԿ-ի օգտին ձայն տալու:Երեկ թերթի ձեռքում է հայտնվել մի փաստաթուղթ, որը ՀՀԿ վերնախավը բաժանում է մի շարք կառույցներում, և մասնավորապես` էլեկտրացանցերում:
Այս պահին դեռևս զերծ ենք մնում այս փաստաթղթի կիրառման հետ կապված մանրամասների հրապարակումից, առայժմ միայն ներկայացնենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Երկու մասից բաղկացած այս փաստաթղթում մանրամասն նշվում է, թե ինչպես պետք է հավաքագրեն մարդկանց, ով ում անունը պետք է գրի, ում հետ համագործակցի և այլն: