Այսօր Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադները միավորվեցին և կատարեցին չափագրման աշխատանքներ: Աշխատանքների ընթացքում բրիգադի անդամներին՝ բլոգեր Արմեն Հովհաննիսյանին, կինոռեժիսոր, “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանին և բրիգադի համակարգող Անդրեաս Ղուկասյանին հաջողվել է, շրջանցելով ոստիկաններին, մտնել բուտիկներ, սակայն ոստիկանները նրանց հրմշտելով հանել են բուտիկներից: Լրագրողների հարցադրմանն ի պատասխան՝ փոխգնդապետ Արմեն Մովսիսյանն ասել է՝ սա շոու է, որի նպատակն է հանրության ուշադրությունը գրավել: Իսկ հարցին՝ ինչո՞ւ չեն ձերբակալել բրիգադի անդամներին, պատասխանել է, որ նրանք բերման կենթարկվեն այն դեպքում, “երբ վրա կհասնի հանցանքը և զանցանքը”:Այս պահին պուրակում են հատուկ ջոկատայիններ, ոստիկաններ, լրագրողներ: Անդրեաս Ղուկասյանը իր ելույթում նշեց, որ այն, ինչ այսօր այստեղ կատարվեց՝ օրենք պաշտպանող մարդը ոստիկանության կողմից չենթարկվեց որևէ պատժի, մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ անօրինական պաշտպանության դեպքում ոչ թե մեկ բուտիկի համար շարժում կձևավորվի, այլ այն համակարգի դեմ, որը օրենքը չի կարող պաշտպանել: Ղուկասյանն ասել է, որ իրենց հաջորդ գործողությունը կլինի հասարակության մասնակցությամբ, և իրենք ամբողջապես կշրջափակեն պուրակի բուտիկները, ու ոստիկանությունը կմնա հասարակության շրջափակած օղակի մեջ։
Ոստիկանները ապամոնտաժողներին հրմշտելով հանել են բուտիկներից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ