գերբարակ արեվային մարտկոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճապոնացի եւ ավստրիացի ֆիզիկոսները ստեղծել են գերբարակ արեւային մարտկոցներ, որոնց հաստությունը 1.5 մմ է: Գիտական հոդվածը հրապարակվել է Nature Communications-ում: Նոր մարտկոցները պատրաստված են օրգանական պոլիտիոֆեն նյութից: Մարկոցը երկու կողմից հատուկ թաղանթով պաշտպանված է արտաքին ազդեցություններից եւ վնասվելուց: Հետազոտողները հայտնում են, որ լաբորատոր պայմաններում մարտկոցն իր վրա ընկնող լույսի էներգիայի 4 տոկոսը վերածում է էլեկտրականության: Չնայած մյուս մարտկոցների համեմատ ցուցանիշը փոքր-ինչ ցածր է, այնուամեայնիվ, գերբարակ մարտկոցները բազմաթիվ առավելություններ ունեն: Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կիրառություն կգտնի անօդաչու սարքերի ստեղծման գործում: Նորույթը ակտուալ է, քանի որ ներկայում ակտիվորեն աշխատանքներ են տարվում` արեւային էներգիայով աշխատող թռչող սարքեր ստեղծելու ուղղությամբ:




Լրահոս