Հայաստանը վերջին տեղում է դասախոսների աշխատավարձերի չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը 28 երկրների շարքում վերջին տեղն է զբաղեցրել բուհերի դասախոսներին վճարվող աշխատավարձի չափով: Այս մասին,նշվում է Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի փորձագետ Ֆիլիպ Ալտբախի նոր գրքում,- գրու է  The New York Times-ը: Նա հետազոտություն է անցկացրել տարբեր երկրների համալսարանների դասախոսների աշխատավարձի չափերի վերաբերյալ:Հայաստանը, որտեղ, հետազոտության արդյունքներով, դասախոսի միջին աշխատվարձը կազմել է 405 դոլար, վերջին տեղն է զբաղեցրել  ցուցակում: Չինաստանում աշխատավարձը կազմում է 259 դոլար, սակայն այնտեղ գնողունակությունը բարձր է, նշում են հետազոտողները: Ցուցակում Հայաստանից առաջ է Եթովպիան, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 864 դոլար: Դասախոսների բարձր դրույքաչափով առաջին եռյակում են Կանադան, Իտալիան, Հարավային Աֆրիկան: Նախկին ԽՍՀՄ երկրներից ցուցակում ներառված են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Լատվիան:




Լրահոս