Սփյուռքի նախարարն այցելել է Մեծ Բրիտանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի առաջին օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, այնուհետեւ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին: Ըստ Սփյուռքի նախարարության հաղորդագրության՝ Մարտին Եսայանի հետ քննարկվել են առաջիկայում Գյուլբենկյան հիմնարկության կողմից Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում իրականացվելիք ծրագրերը: Օրվա երկրորդ կեսին Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ուելսի եկեղեցական հայրերի պատվիրակության հետ: Հարավային Ուելսի եկեղեցական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը ներկայացրել է համայնքի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները` անդրադառնալով հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք ձեռնարկներին:Այնուհետեւ ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է համայնքային կառույցների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին: Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել ընդարձակ ելույթով` ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու հիմնական ծրագրերը:Նախարարը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ, գործարար Արմեն Սարգսյանին, ում հետ քննարկվել է “Երեւան, իմ սեր” ծրագրի ընթացքը:Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը:




Լրահոս