ԿԸՀ-ն իր լիազորությունների շրջանակում կվերահսկի քարոզարշավի օրինականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 8–ից, ինչպես հայտնի է, մեկնարկում է Ազգային ժողովի քարոզարշավը, որի անցկացման հետ մի շարք հարցեր արդեն իսկ կարգավորվել են։ Մասնավորապես, արդեն հստակեցվել են կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների եւ այլ շինությունների, գովազդային ցուցապաստառների տրամադրման կարգին ու ձևին, եթերային հեռարձակման կարգի ու վճարների վերաբերյալ հարցերը։ Tert.am–ի հարցին, թե ինչպես է Կենտրոնական ընտրական հանձնաժողովն վերահսկելու քարոզարշավի օրինականությունը, ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը պատասխանեց. “Ընտրական օրենսգրքի սահմաններում ԿԸՀ–ին տրված լիազորությունների շրջանակներում հանձնաժողովը կիրականացնի քարոզարշավի օրինականության վերահսկողուղությունը”։ 




Լրահոս