66 մլն դրամի խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի վերահսկիչ պալատն օրերս հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի կողմից իրականացվող օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները:Ըստ այդմ՝ շինարարական աշխատանքներում թույլ է տրվել 2.3 մլն դրամի հավելագրում, լրացուցիչ կատարված աշխատանքները վճարվել են պայմանագրում առկա միավոր գնից բարձր գներով՝ 10.2 մլն դրամ, աշխատանքների սխալ կազմակերպման արդյունքում թույլ է տրվել 2.3 մլն դրամի անարդյունավետ ծախս: Նախագծային կազմակերպության կողմից թույլ տրված սխալ նախագծային լուծումների արդյունքում տեղի է ունեցել աշխատանքների չհիմնավորված թանկացում 13.4 մլն դրամի չափով: Լրացուցիչ աշխատանքների կատարման համար կնքված համաձայնագրերում պայմանագրային գինը բարձր է ընդունվել նախագծողի առաջարկած գնից 20.2 մլն դրամով, իսկ լրացուցիչ աշխատանքների համար նախագծողի առաջարկած գները գերազանցում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով հաշվարկի դեպքում ստացվող նախահաշվային արժեքը 20 մլն դրամով: Ընդ որում՝ թանկ աշխատանքները փոխարինվել են էժան աշխատանքներով, սակայն պայմանագրային գինը նվազեցնելու փոխարեն ավելացվել է 636 հազ. դրամով:




Լրահոս