Դանակահարություն՝ Նորագավիթի երկաթգծի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Գևորգ Բ.-ին, որը հայտնել է, որ Նորագավիթի 1-ին փողոցի երկաթգծի մոտ դանակահարվել է: 

Օգոստոսի 10-ին, ժամը 11.30-ին, Գևորգ Բ.-ն հաղորդում է տվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, անհայտ անձը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 6/1 տան դիմաց, երկաթգծի մոտ դանակահարել է իրեն` պատճառելով վնասվածքը: 

Ոստիկանության Շենգավիթի և Բագրատաշենի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին, ժամը 01.50-ին, ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1958 թ. ծնված Աշոտ Վ.-ին: 

Աշոտ Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս