Սուրճը նվազեցնում է մաշկի քաղցկեղի վտանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիկագոյի Քաղցկեղի հետազոտման ասոցիացիայի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճը նպաստում է մաշկի քաղցկեղի վտանգի նվազեցմանը, գրում է Foxnews-ը: Գիտնականները փորձարկել են կոֆեինի եւ ֆիզիկական վարժությունների ազդեցությունը մկների վրա, որոնք մաշկի քաղցկեղի զարգացման բարձր վտանգ են ունեցել: Պարզվել է, որ այն մկների մոտ, որոնք ամեն օր ընդունում էին կոֆեինի չափաբաժինը եւ կատարում էին վարժություններ անիվի վրա, մաշկի քաղցկեղի վտանգը նվազել է 62%-ով: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ կոֆեինը եւ ֆիզիկական ակտիվությունը հանգեցնում են քաշի կորստի եւ բորբոքումների նվազեցմանը: Ինչի արդյունքում մկների մոտ ուռուցքների չափերը փոքրացել են, իսկ դրա զարգացումը զգալիորոն կանգ է առնել:




Լրահոս