Չիկագոյում հրեշ անունով շունը հարձակվել է հարեւանի վրա եւ պոկել նրա քիթը: Տուժածը հայտարարել է, որ չնայած իր կրած վնասը մեծ է, սակայն ներում է կենդանուն, քանի որ ինքը նույնպես տանը շուն է պահում: Միջադեպը տուժածի բյուջեին մեծ վնաս է հասցրել: Նա հույս չունի, թե մի օր իր քիթը կվերականգնվի, քանի որ բժշկական ապահովագրություն չունի, իսկ բժշկական ծախսերը հարյուր հազարավոր դոլարներ են կազմում: Առաջիկա 12 ամիսներին նա պետք է առնվազն 6 վիրահատական միջամտության ենթարկվի: Կենդանին հետազոտման նպատակով այժմ գտնվում է Կենդանիների խնամքի եւ վերահսկման կենտրոնում: Տուժածը հույս ունի, որ կենտրոնը կենդանուն կվերադարձնի ընկերոջը:
շունը հարեվանին զրկել է քթից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ